Տրանսպորտային միջոցների տեխ. զննման կտրոնի ստացում


Տեղեկացնում ենք, որ տեխնիկական զննության կտրոնի ստացման համար ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին տեխնիկական զննության անցկացման կտրոններ տրամադրելու էլեկտրոնային համակարգը ներկա պահին գործում է միայն ՀՀ-ում հաշվառված փոխադրամիջոցների համար, բացառությամբ` նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վճարումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լրացնում (երկու աշխատանքային օրերի մեջ ներառված չեն «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից փոստային ծառայության առաքման օրերը) և տիրապետողի կողմից նշված հասցեով փոստային ծառայության միջոցով, առաքում է հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն:

Հասցեում տիրապետողի բացակայության դեպքում փոստային ծառայության կողմից տասնօրյա ժամկետում տեխնիկական զննության կտրոնը կրկին առաքվում է:

Երկրորդ անգամ բացակայության դեպքում՝ տիրապետողը տեխնիկական զննության կտրոնը կարող է ստանալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 3 հասցում: Հարցերի դեպքում զանգահարել՝ հեռախոս 010-51-51-56 և 010-511-343, էլ. փոստ licenzia.tuilatvutyun@mta.gov.am: